168.am-ը գրում է.

Երկրին է մոտենում պոտենցիալ կերպով վտանգավոր երկրաշուրջ օբյեկտների նկատմամբ NASA-ի սիստեմատիկ դիտարկումների սկսվելու ժամանակներից ի վեր (1980-ական թվականների վերջ) խոշորագույն աստղակերպը: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ-ի տիեզերական գործակալության կայքում:

Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության (յոթ միլիոն կիլոմետր կամ Երկրի եւ Լուսնի միջեւ 18 հեռավորություն) վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին: Դրա տրամագիծը հասնում է հինգ կիլոմետրի:

«Հայտնի շատ աստղակերպեր են ավելի մոտեցել Երկրին, քան Ֆլորենսը սեպտեմբերի 1-ին, բայց նրանք բոլորն ավելի փոքր են,- ասել է Փոլ Հոդասը NASA-ի Երկրաշուրջ օբյեկտների հետազոտությունների կենտրոնից: – Ֆլորենսը ամենախոշոր աստղակերպն է, որը Երկրին այդքան կմոտենա NASA-ի երկրաշուրջ աստղակերպերի հայտնաբերման եւ հսկման ծրագրի գործարկումից ի վեր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել