Armsport.am-ը գրում է.

2019 թ. բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականն օգոստոսի 19-ին սեփական հարկի տակ կընդունի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն:

Մրցակցին հաղթելու դեպքում Նիկշա Բավցևիչի գլխավորած թիմը դուրս կգա հաջորդ փուլ: Ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը տանը հաղթել է սլովակներին, այնուհետև պարտության մատնել Շվեդիային, հյուրընկալվելիս պարտվել բոսնիացիներին, արտագնա խաղում հաղթել Սլովակիային և արտագնա խաղում պարտվել Շվեդիային: Վերջին տուրից առաջ Շվեդիան, Բոսնիա և Հերցեգովինան և Հայաստանն ունեն 8-ական միավոր:

Բոսնիացիների հետ հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչն ասել է հետևյալը.

«Բոսնիա և Հերցեգովինան շատ լավ թիմ է ու տհաճ մրցակից: Մենք մեծ խնդիր ենք ունեցել նրանց երկրում խաղալիս: Վաղը մեզ համար հավելյալ ճնշում կլինի, քանի որ վերջին և որոշիչ խաղն է: Բոսնիացիները միջազգային ավելի մեծ փորձ ունեն, քան մենք: Բայց, մյուս կողմից մեզ կօգնի սեփական հարկի տակ խաղալը՝ մեր երկրպագուների աջակցությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել