Tert.am-ը գրում է.
 Ֆինլանդիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ևս չորս մարոկկացի է ձերբակալել ուրբաթ Տուրկու քաղաքում անցորդների վրա դանակով հարձակված մարոկկացու հետ հնարավոր կապերի առնչությամբ, հայտնում է Reuters գործակալությունը: Հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ութ մարդ ստացել է վնասվածքներ:

Ոստիկանությունը հավելել է նաև, որ հարձակումն իրականացրած երիտասարդը Ֆինլանդիա էր ժամանել անցած տարի և հավանաբար իր համար թիրախ էր ընտրել կանանց:
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում Մարոկկոյից 18-ամյա երիտասարդն օգոստոսի 18-ին դանակով հարձակվել է անցորդների վրա: Ոստիկանությունը կրակ է բացել հարձակվողի վրա և ձերբակալել նրան:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել