Panorama.am-ը գրում է.
Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչները գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպմանը մտահոգություն են հայտնել ոռոգման ջրի սակավության վերաբերյալ:
Նրանք նշել են, որ խնդրի պատճառով  550 հեկտար հողատարածքից մշակվում է ընդամենը 200 հեկտարը, մնացածը մնում է անմշակ:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախարարի հետ գյուղ այցելած  Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը  որպես խնդրի ժամանակավոր լուծման տարբերակ մատնանշել է համայնքում խորքային պոմպի գործարկումը, նշել է, որ այդ առաջարկով կդիմեն ՀՀ կառավարություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել