Aysor.am-ը գրում է.

Շիրակի մարզպետարանում օգոստոսի 18-ին տեղի է ունեցել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) հանդիպումը ոչ պարենային ապրանքների շուկայում գործող տնտեսվարողների հետ, տեղեկացնում են տեսչական մարմնի լրատվական ծառայությունից: 

Հանդիպմանը մասնակցել են մարզպետ Արթուր Խաչատրյանը, ներկա են եղել մարզի այլ պատասխանատուներ։ Հրավիրված են եղել նաև ՀԿ ներկայացուցիչներ։

«Տեսչական մարմինը գործընկեր լինելու քաղաքականություն է որդեգրել, մենք ոչ թե տուգանող կառույց ենք, այլ համագործակցության կոչ ենք անում ձեզ։ Այդ նպատակով նախաձեռնել ենք իրազեկման ընգրկուն ծրագիր՝ տնտեսվարողներին տեղեկացնելու ոլորտում տեղի ունեցող գործընթացներին, մեր ստուգումների արդյունքներին, արձանագրված հիմնական խնդիրներին»,-  ասել է ՇՎՏՄ ղեկավար Լևոն Խալիկյանը։

ՇՎՏՄ երկրորդ եռամսյակի ստուգումները, որոնք իրականացվել են և օգոստոսի 10-ի դրությամբ ավարտվել են 72 տնտեսվարողների մոտ, ցույց են տալիս, որ հիմնական խնդիրները վերաբերում են մակնշման պահանջների անհամապատասխանությանը, հավաստագրի (սերտիֆիկատ) բացակայությանը, ԱԳԼՃԿ-ներում` ճնշման գերազանցմանը, վառելիքի որակի անհամապատասխանությանը։ ՇՎՏՄ մասնագետները նշել են, որ տեխկանոնակարգերով սահմանված այս և այլ խախտումների համար տեսչական մարմինը տնտեսվարողներին տուգանել է ավելի քան 6 մլն դրամով։

ՇՎՏՄ մասնագետները ներկայացրել են նաև գործողությունների այն շղթան, որը թույլ կտա տնտեսվարողներին շուկայում աշխատել օրինականության դաշտում՝ առանց խնդիրների։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել