Yerkir.am-ը գրում է.

Oգոստոսի 19-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra»  մակնիշի 35 GZ 597 և «Volkswagen golf» մակնիշի 34 CP 138 պետհամարանիշերի ավտոմեքենաները: Կա 2 զոհ և 7 տուժած:

Փրկարարները տուժածներին ցուցաբերել են 1-ին բուժօգնություն և 2 տուժածի տեղափոխել Ալավերդու ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել