«Աղքատ» ՀԱՅԵՐԵՆԻ մասին

Որպես նախկին բանասեր՝ մի բան ասեմ, եթե թույլ տաք: Լեզվի հարստությունը կամ աղքատությունը բառապաշարով (բառերի քանակով ) չէ միայն, որ որոշվում է: Լեզուն ունի ձևաբանական մի հատկանիշ. դա ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆՆ Է: Դրանով լեզվի բառամթերքը դառնում է գործնականում սահման չունեցող: Մեր և ձեր իմացած բոլոր լեզուները (փոքր բացառությամբ ՝ թերևս գերմաներենի) կերազեին ունենալ հայերենի նման ճկուն և անսահման լայն հնարավորություններով բառակազմություն (հոդակապով և անհոդակապ): Ավելին, քիչ բառարմատները և բառակազմական լայն հնարավորությունները խոսում են լեզվի ավելի կուռ և կանոնիկ լինելու մասին: Դժվար է մտաբերել մեկ այլ լեզու, որ վերջին երեք տասնամյակում ժամանակակից տեխնիկական և համակարգչային բառապաշարից այդքան բառ է կարողացել թարգմանել և «մարսել» : Հարգարժան պարոն Բագրատյանը մասնագետ չէ: Պետք չէ կշտամբել, անհրաժեշտ է նրան այս դժվար պահին մասնագիտական աջակցություն ցույց տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել