Այս դիետան համարվում է միատարր և կարող է օգնել ձեզ մեկ շաբաթում կորցնել 5 կգ: Բանն այն է, որ ամբողջ շաբաթվա ընթացքում հարկավոր է սնվել միայն հնդկացորենով` պատրաստված հատուկ ձևով: Դժվար ընթացք է, բայց թե ուզում եք նիհարել և ունենալ գրավիչ կառուցվածք, հապաղել չի կարելի: 

Պատրաստել հետևյալ ձևով.

Մեկ բաժակ հնդկացորենը լցնել 2 բաժակ եռացրած ջրի մեջ և թողնել ամբողջ գիշեր: Սա կլինի ձեր ամբողջ օրվա սնունդը, և այսպես կշարունակվի մեկ շաբաթ:

Չի կարելի օգտագործել աղ, շաքար և համեմունքներ, քանի որ միայն հնդկացորենը` առանց հավելյալ ատրիբուտների, կօգնի նիհարել այս դիետայով: Եթե ուզում եք մի փոքր փոփոխել սնունդը, օգնության կհասնի անյուղ կեֆիրը, որը պետք է ընդունել օրվա մեջ 1 լիտրից ոչ ավելի: Բացառության կարգով կարող եք ուտել խնձոր կամ էլ խմել առավոտյան մեկ բաժակ սուրճ: Հնդկացորենը շատ օգտակար է, սննդարար և ածխաջրեր չի պարունակում:

Այսկերպ սնվելը նվազենում է սննդարար նյութերի ներթափանցումն օրգանիզմ, որի պատճառով չի կարելի այն օգտագործել 1,5 շաբաթից ավելի: Այս դիետայի ընթացքում խորհուրդ չի տրվում զբաղվել սպորտով, ավելի լավ կլինի՝ սկսեք յոգայի կամ լողի հաճախել: Դիետայի ավարտից հետո պետք է սահմանափակել կալորիաների ընդունումը մինչև 1500 կկալ: Հակառակ դեպքում կորցրած քաշը արագ կվերականգնվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել