Galatv.am-ը գրում է.

Այսօր ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ նահատակված հերոսներ Գևորգ Վարդանյանի և Ադամ Սահակյանի ծննդյան օրն է:

Գյումրեցի Գևորգ Վարդանյանն այսօր կդառնար 21 տարեկան: Գևորգը, մեծանալով հայրենիքից հեռու, երբեք չէր մտածել ծառայությունից խուսափելու մասին: Կրթություն ստանալով ՌԴ-ում՝ ծառայության շրջանում հաստատակամորեն որոշել էր մեկնել հայրենիքին պարտքը տալու:

gevor vardanyan

Գևորգի հայրը պատմում է՝ Հայաստան ճանապարհելիս կարծես ինչ-որ բան զգալով՝ խնդրեց որդուն չգնալ: Գևորգը, սակայն, անդրդվելի էր:

Գևորգ Վարդանյանը ծառայում էր Թալիշում: Ծառայության ընթացքում դիվերսիաներ եղել են, և Գևորգը մշտապես աչքի է ընկել խիզախությամբ: Մեկ անգամ խրախուսական արձակուրդ է ստացել, քանի որ դիվերսիայի հետևանքով վիրավոր ընկերոջը գրկած հասցրել է բուժկետ:

Վիրավոր ընկերը հետո պիտի Գևորգի շիրիմի մոտ շնորհակալություն հայտներ նրա ծնողներին՝ Գևորգի նման հերոսի դաստիարակելու համար:

Վերջին անգամ հարազատները զրուցել են Գևորգի հետ ապրիլի 3-ին, երբ իրավիճակը չափազանց լարված էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Հանգստացրել է հարազատներին, խնդրել ՌԴ-ում գտնվող ընտանիքի անդամներին էլ տեղեկացնել, որ իր մոտ ամեն ինչ կարգին է: Մի քիչ անկեղծացել է միայն հորաքրոջ որդու հետ զրուցելիս, փոխանցել, որ կռվում են խիզախորեն և առաջ են շարժվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել