Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Սուրեն Զոլյանի խոսքով՝ քանի որ Եվրամիության հետ Հայաստանի կնքելիք շրջանակային համաձայնագրի բովանդակությունն այդպես էլ չհրապարակվեց, բոլոր մեկնաբանությունները ենթադրություններ են լինելու: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ փաստաթղթի նկատմամբ հետաքրքրություն չկա և դրա մասին կարծիքներն էլ զուսպ են:

«Եվ՛ հայկական, և՛ եվրոպական, և՛ նաև ռուսական կողմում արձագանքները շատ զուսպ են: Եթե տարիներ առաջ բավականին լայն քննարկման առարկա էր այն, պաշտոնյաներն ինչ-որ հայտարարություններ էին անում դրա վերաբերյալ, այսօր կարծես համաձայնություն կա առհասարակ այս թեմայի շուրջ չխոսել: Եվ ես պարզապես ենթադրում եմ, որ դա լինելու է ինչ-որ մի ընդհանուր փաստաթուղթ, որը որևէ երկրի շահերին չի հարվածելու: Այդ փաստաթուղթը, կարծում եմ, լինելու է հետագա զարգացումների, հարաբերությունների կոնկրետացման փաստաթուղթ: Ես կարծում եմ, որ այն  հաջողությամբ կստորագրվի, որպես հերթական քայլ համագործակցության շարունակություն, բայց լուրջ բաներ դրանից չեմ սպասում»,- ասաց նա:

Սուրեն Զոլյանը համաձայնեց դիտարկումների հետ, ըստ որոնց՝ Հայաստանը քննարկել է  Ռուսաստանի հետ Եվրամիության հետ ստորագրվող համաձայնագրի պայմանները: Նշեց, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ Ռուսաստանը դաշնակից երկիր է:  «Շատ տրամաբանական է: Կարծում եմ, որ ոչ միայն  քննարկել է, այլ նաև համաձայնեցրել է»,- ասաց նա:

Նշեց,  որ, կարծես թե, համաձայնագրի մասին արձագանքների բացակայությունը  պայմանավորված  է բոլոր կողմերի համաձայնության գալով, որ լռեն, շատ չքննարկեն, քանի որ այն որևէ մեկին չի վնասի: «Կարծում եմ՝ փաստաթղթում ամեն ինչ շատ ընդհանուր է, և ամեն ինչ կախված է հետագա զարգացումներից»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել