Բարձրացնել բարձրախոսի ձայնը

Settings > Music > EQ > “Late Night”.

Սա մի փոքր կբարձրացնի բարձրախոսի ձայնը։ Փորձեք լսել որևէ երգ ու կհամոզվեք ինքներդ։

Էկրանը դարձնել մոխրագույն

Այս հնարավորությունն այն մարդկանց համար է, ովքեր գունակուրության պատճառով չեն կարող տեսնել էկրանին որոշ օբյեկտներ, սակայն որոշ մարդիկ պնդում են, որ այս ֆունկցիան նպաստում է այն բանին, որ մարդիկ կախվածություն ձեռք չբերեն հեռախոսից։

Պետք է կատարեք հետևյալ քայլերը. Settings > General > Accessibility > Display Accommodations > Color Filters.

Փնտրել նկար՝ ըստ դրանում պատկերված առարկաների

Լուսանկարների բաժնում՝ վերևի մասում, կտեսնեք search նշանը, որը թույլ է տալիս փնտրել նկար՝ պարզապես գրելով այն առարկայի կամ մարդու անունը, ով կա նկարում։ Փորձեք, սա կարծես կախարդանք լինի։

Ընտրել լապտերի պայծառությունը

Ձեր հեռախոսի լապտերը չափազանց վառ լույս ունի, բայց եթե մատը սեղմած պահեք լապտերի նշանի վրա, կկարողանաք փոխել պայծառությունը։ Սա հատկապես պետք է գալիս գիշերը, երբ զարթնում եք որևէ բան վերցնելու, բայց չեք ուզում արթնացնել մարդկանց։

Պարամետրերի բաժնից օգտվել միանգամից կարևորագույն ֆունկցիաներից

Եթե Դուք օգտագործում եք iPhone 6s կամ հետագա տարբերակներ, ուրեմն՝ կարող եք մի փոքր պինդ սեղմած պահել Settings նշանի վրա, որպեսզի ստանաք 4 կարևորագույն մենյուները՝ Battery, Cellular Data, Wi-Fi և Bluetooth:

 Սահմանափակել երաժշտության զբաղեցրած հիշողությունը՝ ավտոմատ կերպով ջնջելով երգերը, որոնք այլևս չեք լսում

Գնացեք պարամետրերի՝ Settings բաժին, այնուհետև ընտրեք Music բաժինը և ընտրեք հիշողության չափը, որ ուզում եք երգերը զբաղեցնեն։ Դրանից հետո երգերի ծրագիրը կսկսի ավտոմատ ջնջել այն երգերը, որոնք երկար ժամանակ չեք լսել։

Պարզել՝ որտեղ եք կայանել մեքենան

Քարտեզների Maps ծրագիրը հիմա ունի հնարավորություն՝ հիշելու, թե որտեղ եք կայանել Ձեր մեքենան, եթե Ձեր մեքենան ունի Bluetooth ու այն միացրել եք Ձեր հեռախոսին։

Օգտագործել հեռախոսը՝ նկար կախելու համար

Միացրեք Compass ծրագիրը, սահեցրեք ձախ կողմ ու կկարողանաք օգտագործել Ձեր հեռախոսը՝ հասկանալու համար, թե որ ուղղությամբ կախեք նկարը, որպեսզի ուղիղ լինի։

Ինչ-որ բան հաշվելիս ջնջել ընդամենը մեկ թիվ

Շատ մարդիկ ընդամենը մեկ սխալ անելիս պարզապես ջնջում են ամբողջն ու սկսում նորից անել հաշվարկը, սակայն Calculator ծրագիրը հնարավորություն է տալիս ջնջելու ընդամենը սխալ արվածը։ Պարզապես պետք է սահեցնել մատը այն կողմ, որ թիվը ուզում եք ջնջել։

Հեռախոսը unlock անել՝ առանց մեջտեղի կոճակը սեղմելու

Settings > General > Accessibility > Home Button ու միացրեք “Rest Finger to Unlock” ռեժիմը։

Սարքել իմոջիների Ձեր շորթքաթները

IOS-ի վերջին տարբերակներով հաղորդագրություններ գրելիս կարելի է պարզապես գրել որևէ բան ու ստանալ համապատասխան իմոջին։ Պարզապես գնացեք Settings > General > Keyboard > Text Replacement:

Սա կարող եք օգտագործել նաև հետևյալ կերպ. օրինակ՝ գրեք @@, ու Ձեր հեռախոսը կբերի Ձեր ամբողջական e-mail-ը։

Ուղարկել հաղորդագրություններ՝ տարբեր էֆեկտներով

Եթե սեղմած պահեք ուղարկելու Send կոճակի վրա, ապա կստանաք էֆեկտների մեծ ընտրություն։

Թափահարեք հեռախոսը՝ տեքստ հավաքելիս վերջին գործողությունը չեղարկելու համար

Եթե ինչ-որ տեքստ հավաքելիս մի բան խառնել եք, պատահաբար ջնջել եք գրածը կամ էլ պարզապես փոշմանեցիք ու ուզում եք ջնջել տեքստը, կարող եք թափահարել հեռախոսը՝ Undo Typing ֆունկցիան ստանալու համար։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել