Ես որ ասում եմ մականունավորների դարը վերջացել ա, մականունավորները պետք ա չքվեն քաղաքական դաշտից, լավ մականունավոր չկա, համենայն դեպս որպես քաղաքական գործիչ, իսկ ինձ ասում են՝ չէ՜, գիտե՜ս, մեջները լավերն էլ կան, իրանք փոխվում են... Առռը հա մեր բախտից, ոնց կային՝ քլնգի ոճով գործող, նենց էլ մնացել են, էն ա որ մի քանիսը իմիջմեյքերներ են պահում ու քիչ են լրագրողների հետ խոսում, իրանց ավելի քիչ ենք տեսնում։
Վերցնենք Ծառուկյանի վերջին հանճարեղ հայտարարությունը, որտեղ նա ասել էր, որ ԲՀԿ-ականին նեղացնողը կնեղացնի անձամբ իրեն՝ Ծառուկյանին, և նա «անձամբ կզբաղվի» նման մարդկանցով։ Հերիք չի՝ Ծառուկյանը տենց էլ չսերտեց, որ ինչքան էլ ինքն իրեն Աստծո մարմնավորում համարի, ինչքան էլ իրեն շրջապատող պնակալեզներն ու քծնողները նրան թագավոր կոչեն ու մեծարեն, ինքը ընդամենը մարդ է, ով անգամ ամենաուժեղն էլ չի Հայաստանում ու հատկապես էս կոնտեքստում, օրենքից վեր չի կանգնած։
Լավ, Ծառուկյանն ասեց-ասեց, բայց էն չան կոտրելու գիտակ ու էլի իրեն Աստված պատկերացնող Թոխմախի Մհերը ի՞նչ ա մեջ ընկնում։ Էս մի խելոքն էլ հայտարարել է, որ Ծառուկյանը եթե մի բան ասում է, ուրեմն գիտի՝ ինչ է ասում... Տո ասա՝ մենակ դու էիր մնացել պակաս, որ գնահատականներ տայիր։ Էդ ո՛չ դու ես որոշում, ո՛չ էլ Ծառուկյանը, այլ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, թե ով ու ինչ դեպքերում կարող է պատժել։ 
Մտքի հանճարներով հավաքվել, իրար «ջան» են ասում, «ջան» են լսում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել