Ամերիկյան Ֆլորիդա նահանգում փոխհրաձգության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 3 ոստիկան: Զոհվածի և վիրավորների ընտանիքներին իր ցավակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Գործակալության տվյալներով՝ Քիսիմի քաղաքում ոստիկանական ռեյդի ժամանակ փոխհրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ ծանր վիրավորվել:

Երեք կասկածյալները ձերբակալված են: Երկու ոստիկանները վիրավորվել են Ֆլորիդայի հյուսիսային Ջեքսոնվիլ քաղաքում տունկանչի ժամանակ, որտեղից լսվել է հրաձգության ձայն:

Զոհված և վիրավոր ոստիկաններին իրենց ցավակցությունն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սկոտը:

«Մեր մտքերն ու աղոթքը Քիսիմիի ոստիկանների և նրա հարազատների հետ են: Մենք ձեզ հետ ենք»,- գրել է Թրամփը իր Twitter-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել