Մաշկը առողջ և գեղեցիկ պահելու համար կանայք տասնյակ տուփիկներով կոսմետիկ պարագաներ են գնում, և նույնիսկ դժվար է պատկերացնել, թե որքան գումար են ծախսում դրանց վրա: Եվ դա չնայած նրան, որ դեռ 2005 թվականին ամերիկացի մաշկաբանները պարզել են, որ կնճիռներից, հիպերպիգմենտացիայից (պեպենների տարածում) և նույնիսկ մաշկի չորությունից կարելի է ազատվել ոչ թանկ և որակյալ ձևով: Պետք է ընդամենը սննդակարգի մեջ ընդգրկել որոշ մթերքներ:

Պիգմենտային կետերի դեպքում

Հիպերպիգմենտացիայից ազատվելու միջոցը թաքնված է C և E վիտամինների և հակաօքսիդանտների մեջ: Այս վիտամինները մեծ քանակությամբ պարունակվում են ցիտրուսային մրգերի, ելակի, կիվիի, նռան և լոլիկի մեջ: Իսկ մեծ քանակությամբ հակաօքսիդանտներով հարուստ են հատապտուղները, թուրինջը, արքայախնձորը, նարինջը:

Ճարպոտ մաշկի դեպքում

A վիտամին պարունակող սնունդով դիետան կնպաստի մաշկի ավելորդ ճարպերի նվազեցմանը: Սննդակարգում պետք է ընդգրկել ծիրանի չիր, մանգո, գազար, ձվի դեղնուց, սպանախ:

Չոր մաշկի դեպքում

Չոր մաշկ ունենալու համար շատ անգամ պատճառ է հանդիսանում E վիտամինի պակասը: Նման դեպքերում պետք է հետևել ճարպաթթուների ավելացմանը: Խորհուրդ է տրվում օգտագործել լոբի, ձու, սոյա, ավոկադո և ընկուզեղեն:

Կնճիռների դեպքում

Ավելի քան 10 տարի առաջ ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ հակաօքսիդանտները նաև նպաստում են երիտասարդացմանը: Այդպես, եթե ամեն օր ուտեք սոյա պարունակող մթերք, ապա մաշկի ծերացումը դանդաղ և աննկատ կլինի:

Վաղաժամ կնճիռներից խուսափելու համար խորհուրդ է տրվում սննդակարգի մեջ ընդգրկել կանաչ բանջարեղեն, սպանախ, ծնեբեկ, նեխուր, սմբուկ, սխտոր և սոխ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել