Panorama.am-ը գրում է.

Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում երեկ երեկոյան հարձակման հետևանքով տուժածների  թիվն ավելացել է՝ հասնելով 10-ի:  «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ոստիկանությունը հաղորդել է, որ դանակից ստացած վնասվածքների հետևանքով զոհվել է երկու մարդ:

Եվս ութ մարդ գտնվում է հիվանդանոցում, ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհի, վեց տուժածի մասին:

Տուժածներից երեքի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նրանք վերակենդանացման բաժանմունքում են: Հիվանդանոց է կանչվել լրացուցիչ բժշկական անձնակազմ, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:

Ոստիկանության հաղորդմամբ բոլոր տուժածները պատահական անցորդներ են, որևէ կապ չեն ունեցել սպանությունների մեջ կասկածվող անձի հետ: Նա ևս վնասվածք է ստացել, այժմ հիվանդանոցում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել