Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը դարձել է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտված արագ և կայծակնային խաղի մրցաշարի հաղթող:

Հայ գրոսմայստերը վաստակել է 24.5 միավոր և երեք միավորով գերազանցել երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին և ամերիկացի Հիկարու Նակամուրային: Լևոն Արոնյանը արագ խաղի մրցաշարում վաստակել էր 12, իսկ կայծակնային խաղում՝ 12.5 միավոր:

Հիշեցնենք, որ մրցաշարին էր մասնակցում նաև աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել