Գեղարքունիքի ՀՀԿ-ական մարզպետ Կարեն Բոթոյանը բավականին փողատեր պաշտոնյա է: Նա 2017 թվականի մայիսի 5-ից է մարզպետի պաշտոնում, մինչ այդ աշխատել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում՝ տեսուչ, 2010-2012թթ. Եղել է «Եվրոպա» ՍՊԸ-ի ճարտարագետ-վերահսկիչ, ապա՝ փոխտնօրենը, իսկ 2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 23 ընտրատարածքից:

Բոթոյանը հայտարարագրել է մեկ բնակարան և LEXUS LX 570 մակնիշի մարդատար ավտոմեքենա, որոնք ձեռք    է բերել այս տարի, քանի նրա նախորդ հայտարարագրերում այդ շարժական և անշարժ գույքի մասին տեղեկություններ չկան:

Պարզվում է, որ Կարեն Բոթոյանը նախանձելի ժառանգորդ է: Բացի այն, որ մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո ներկայացրած հայտարարագրում նշել է իր 30 մլն ժառանգությունը, նաև 2017 թվականի փետրվարի 2-ին ներկայացնելով մեկ այլ հայտարարագիր, որպես ԱԺ պատգամավոր, կրկին եկամուտների շարքում նշել է նվիրատվություն ստանալու մասին:

Այս անգամ Բոթոյանին ժառանգել են 98 հազար ԱՄՆ դոլար:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել