Հրանտ Բագրատյանը գրել է. «Ժամանակը չէ՞ մեր երկիրը Արմենիա անվանելու։ Աշխարհի երկրների 80%-ը մեզ Արմենիա է անվանում։ Իսկ մե՞նք։ Հայաստանը ո՞րն է»։ 
Հարգելի պարոն Բագրատյան,
Աշխարհի երկրների 80-90%-ը Ֆինլանդիային անվանում է Ֆինլանդիա, իսկ իրենք՝ Սուոմի, աշխարհի 80-90% Վրաստանը անվանում է Ջորջիա, իսկ իրենք` Սաքարթվելո: Աշխարհի մեծ մասը Գերմանիան անվանում է Գերմանիա, Ալեմանիա կամ Ջըրմանի, բայց իրենք, ինչքան էլ դա տարօրինակ է, ասում են Դոյչլանդ: Աշխարհի երկրների 80-90% Չինաստանին անվանում է Չայնա կամ Կիտայ, իսկ իրենք` Չժունգո: Իսկ հնդիկները Հնդկաստանը անվանում են անհասկանալի Բխարատ բառով: Եթե այսքանը բավարար չէ, կարող եմ շարունակել այս ցանկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել