ԱՄՆ Դետրոյթ նահանգում մայրն իր 2-ամյա որդու` Էյան Ումարի հետ մթերային խանութում գնումներ էր կատարում, երբ որդին թողեց մորն ու վազեց մրգի բաժին։ Մայրը չէր նկատել տղայի բացակայությունը, քանի որ իր նախընտրած պանիրն էր փնտրում։ Հենց այդ ժամանակ էլ լսվեց երեխայի հազի ձայն։ Երբ մայրը շրջվեց, տեսավ, որ իր որդին է քիչ հեռու կանգնած հազում։

«Ձեռքիցս շպրտեցի պանիրն ու շտապեցի նրա մոտ։ Նրա բերանի խորքում գտնվող խաղողը դուրս չէր գալիս, չգիտեի՝ ինչ անեմ»,- պատմել է մայրը։

Խանութի աշխատակիցներից մեկը զանգահարել է 911, մինչ մեկ այլ աշխատող փորձում էր առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Երբ բժիշկ-փրկարարները ժամանեցին և հեռացրին խաղողի հատիկը, երեխան արդեն մահացել էր։

«Ինձ թվում է՝ դա վատ երազ էր, միգուցե մեկն ինձ շուտով արթնացնի։ Նա ամեն օր քնում է իմ կողքին։ Ամենուր նրան եմ տեսնում»,- նշել է Մուհամադ Ումարը՝ երեխայի հայրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել