Ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թվով աշխարհի երկրների եռյակը եզրափակում է Հայաստանը։ Այս մասին են վկայում Ուկրաինայում տեղակայված Corestone վերլուծական ընկերության հետազոտության տվյալները։

«2015 թվականին 1 մլն մարդուն Հայաստանում բաժին է ընկել ՃՏՊ-ի հետևանքով 114,7 զոհ»,- ասվում է հետազոտության արդյունքներում։

Հակավարկանիշի առաջին հորզոնականում Վրաստանն է (163,6 զոհ), երկրորդում՝ Ռուսաստանը (160,4 զոհ)։

Առաջին հնգյակում են ներառվել նաև Հնդկաստանն ու ԱՄՆ-ն։

Հետազոտության տվյալներով՝ ճանապարհներին ամենաքիչ թվով մահվան դեպքերը գրանցվել են Նորվեգիայում, Շվեդիայում և Մալթայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել