Armsport.am-ը գրում է.

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում «Բանանցը» մարտական ոչ-ոքի է խաղացել «Ալաշկերտի» հետ` 2:2:

Խաղից հետո գործող չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

- Առաջին խաղակեսից հետո ինչպես կգնահատեք Ձեր թիմի խաղը:

- Այնպիսի սխալներ կատարեցինք, որոնք անթույլատրելի էին: Առաջին անգամից հետո հասկանալի է, սակայն երկրորդ, երրորդ... դա արդեն դարձել է օրինաչափություն: Որքան էլ թիմը լավ ֆուտբոլ խաղա, միևնույն է, սխալի պատճառով կարող է փոխվել խաղի ընթացքը: Անպայման քայլեր կձեռնարկվեն: Միջազգային խաղերի հետ կապված դադարից առաջ մեկ խաղ է մնացել, մինչ այդ անպայման կլինեն նոր ֆուտբոլիստներ: Նման սխալները պարզապես աններելի են: 

- Ֆուտբոլիստներից կոնկրետ ովքե՞ր են սխալվում: 

- Կոնկրետ տեսնում եք, թե որ ֆուտբոլիստներն են սխալվում: Անպայման ուզում եք, որ անուննե՞ր ասեմ: Ես ոչ մեկից չեմ վախենում և կարող եմ անուններ տալ: Կրկնում եմ` նույն ֆուտբոլիստներն ամեն խաղի սիստեմատիկ սխալվում են, որն աններելի է: Դա չի կարող կրկնվել: Նորից եմ ասում` որքան թիմը լավ ֆուտբոլ խաղա կամ գավաթներ նվաճի, սխալները բերում են հենց այս իրավիճակին: 2:0 հաշվով հաղթելուց հետո չեմպիոնը 2 գնդակ ընդունելու իրավունք չունի: Այնպիսի ֆուտբոլիստներ են սխալվում, որ խոսք չկա: Շատ ջղայն եմ, բայց ընթացք կա, պետք է աշխատենք: 

- Փոխարինումներն ինչպե՞ս ազդեցին խաղի վրա: 

- Երևի թե ավելի շուտ պետք է ինչ-որ մեկին փոխարինեի: Հավատում ու վստահում եմ, բայց պետք է ավելի շուտ փոխարինեի, որպեսզի միջնամասում ավելի կազմակերպված լինեինք: 

- Նոր ֆուտբոլիստներ ասելով ի նկատի ունեք նոր համալրումնե՞ր:

- Այո, անպայման: Դադարին կլինեն: Այսպիսի ընթացք չենք թողնի: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել