Tert.am-ը գրում է.
Հայ համայնքը   Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, ընդհանուր առմամբ, հանգիստ է․ Tert.am-ի հետ զրույցում ասաց Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը՝ նշելով, որ, իհարկե, հայերը, ինչպես Բարսելոնայի մնացած բնակիչներն ունեն նույն անհանգստություններն ու վախը, որ հնարավոր է՝ ահաբեկչությունը կրկնվի:
«Մենք անընդհատ կապի մեջ ենք եղել և՛ համայնքի, և՛ տեղական իշխանությունների հետ, պարզել ենք, որ տուժածների մեջ հայեր չկան: Մեր կողմից անելու բան այլևս չկար»,- ասաց նա:
Նշեց, որ կարծում է՝ շուտով համայնքը կվերադառնա իր բնականոն կյանքին, հայր սուրբը իր պատարագը կանի, համայնքը կհավաքվի: «Խուճապը չկա համայնքում: Խուճապը, ընդհանուր առմամբ համայնքում չէ, այլ ընդհանրապես Բարսելոնայում է»,- նշեց նա:
Իսպանիայում ՀՀ դեսպանը նաև նշեց, որ իրենք հիմա էլ պարբերաբար հայ համայնքի կապի մեջ են՝ օրը մի քանի անգամ: «Դեսպանությունն աշխատում է հերթապահության ռեժիմով, մասնավորապես այս օրերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել