Tert.am-ը գրում է.
 Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները շատ լավ էլ տեղյակ են երկրի հասարակական տրամադրություններից՝ երկրում առկա դժգոհության մեծ ալիքից, քանի որ  դա կանխատեսելի զարգացում էր:
 Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ այն մարտավարությունը, որն ընտրվել է ադրբեջանական իշխանությունների կողմից՝ արտաքին սպառնալիքի, պատերազմի, վախի զգացում առաջացնելը, մի քանի ընտանիքների շահերի վերդասումը բնակչության շահերից, երկար ժամանակ հաջողություններ չէր կարող ունենալ և ուշ թե շուտ ստեղծելու էր մի իրավիճակ, երբ հասարակությունն էր ընդդիմանալու և չէր հավատալու պետական քարոզչամեքենային:
 Անդրադառնալով իր կողմից հեղինակած վերջին «Ադրբեջանի հասարակությունը պահանջում է Ալիևից ընդունել պարտությունը» վերլուծականում եղած դիտարկումներին՝ նա պնդեց․ «Մենք հիմա տեսնում ենք հասարակության շրջանում բողոքի ալիքի մեծացման գործընթացի սկիզբ: Դժգոհություններ միշտ էլ եղել են, ժամանակներ են եղել, որ ադրբեջանական իշխանությունները փորձել են լռեցնել մարդկանց ձայները  և հաջողել են: Բայց հիմա դժգոհողների քանակն ավելանում է, և բնական է, որ դրա դեմ պայքարելն էլ է անիմաստ դառնում»: 
 Նա հիշատակեց Ադրբեջանի փոխնախարար, գնդապետ, հիմա Նորվեգիայում  քաղաքական էմիգրանտ համարվող Իսա Սադիգովի վիդեոբլոգում եղած քննադատությունները, որոնցով նա բացահայտում է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության չարաշահումները: «Նա Ադրբեջանի հասարակական տրամադրությունները արտահայտող հայտարարություններով է  հանդես գալու: Նա ասում է այն, ինչն ասելու կարիքը զգում են Ադրբեջանում, բայց ներսում արտահայտվելու ազատություն չունեն»,- նշեց նա:

Իր վերլուծականում հրապարակած Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովի՝ իրենց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին հասցեագրած փաստաթղթի մասին էլ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ասաց՝ արժանահավատ է, իրական փաստաթուղթ: «Կայքը, որտեղ հրապարակվել է, մասնագիտացված է հենց Ադրբեջանի ռազմական գաղտնիքները, հակահայկական քաղաքականությունը բացահայտելու մեջ: Եվ եթե երկար ժամանակ հետևում ես, բնականաբար ձևավորվում են և՛ հատուկ աղբյուրներ, և՛ մարդիկ, որոնք ցանկանում են, որ ինչ-որ բաներ հայտնի դառնան, քանի որ իրենք չեն կարող դրա մասին հրապարակել: Նման ճանապարհով ձեռք բերված փաստաթուղթ է»,- ասաց նա՝ կրկնելով, որ փաստաթուղթը պարզապես Ադրբեջանում կատարվողին ուշադիր հետևելու արդյունք է:

Վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եղել է Հայաստանին մոտ իրենց դիրքերում: Հրանտ Մելիք- Շահնազարյանը համաձայնեց այն դիտարկման հետ, որ  նման քայլերով ադրբեջանական ղեկավարությունը փորձում է պատերազմը դիտարկել որպես իշխանությունը պահելու ներքին ռեսուրս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել