Ադրբեջանում անհանգստացած են Քարդաշյան քույրերի KKW ապրանքանիշի կոսմետիկայի ազատ վաճառքով։ 

Վերջին շրջանում Instagram-ի ադրբեջանական հատվածի կոմերցիոն էջերում ակտիվորեն գովազդվում է KKW-ի արտադրանքը, որը կարելի է ձեռք բերել ազատ հասանելիությամբ։

Տեղի ԶԼՄ-ները հարց են բարձրացնում այն մասին, թե ինչպես է այդ կոսմետիկան հայտնվում Ադրբեջանում, և ինչու են այդ դեպքում երկրի անվտանգության ուժերն աչք փակում բրենդի սեփականատերերի հայկական ծագման վրա։

Նշվում է նաև, որ Քարդաշյան ընտանիքի կոսմետիկան պետք է արգելվի երկրում, քանի որ դրա վաճառքից ստացված եկամուտները հետագայում կարող են ուղարկվել Լեռնային Ղարաբաղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել