Panorama.am-ը գրում է.
 Բանտային վատ պայմանների մասին լրագրողների հարցին Ռուսաստանում  «Կամազ» մակնիշի մեքենայով վթարի պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանը խուսափում է պատասխանել: Ճի՞շտ են այդ տեղեկությունները հարցին ի պատասխան Հարությունյանն ասաց. «Չգիտեմ»:
 Նա նշեց, որ իրեն ոչ ստորացրել են, ոչ էլ խոշտանգել: Ասաց երկար ժամանակ պատժախցում է եղել, «իբր թե ճաշարան չգնալու» պատճառով:
«Բայց այդպես չէր»,-ասաց նա, ավելացնելով, որ այդպես վարվելու պատճառների մասին չգիտի:
Նշենք, որ այս պահին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննում է ԱՆ քրեակատարողական վարչության միջնորդությունը՝ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ  Մոսկվայի դատարանի դատավճիռը ճանաչելու վերաբերյալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել