Azatutyun.am-ը գրում է.
Բարսելոնայում առնվազն 14 մարդու կյանք խլած հարձակումից հետո Իսպանիան հայտարարում է երկրում լայնածավալ հակաահաբեկչական գործողությունների մեկնարկի մասին:

Երեկ Բարսելոնայի Լա Ռամբլա մարդաշատ փողոցում, որը տեղացիների և զբոսաշրջիկների նախընտրած վայրերից մեկն է, բեռնատարի վարորդը մեքենան միտումնավոր մխրճել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով, ըստ վերջին տվյալների, առնվազն 14 մարդ մահացել է, ավելի քան 100-ը՝ վնասվածքներ ստացել։ Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորներից շատերը գտնվում են ծանր վիճակում: Ըստ կատալոնական իշխանությունների՝ զոհերի և վիրավորների թվում 24 երկրների բնակիչներ են, այդ թվում՝ երեխաներ, Ֆրանսիայից և Գերմանիայից մինչև Պակիստան, Ֆիլիպիններ:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանի փոխանցմամբ՝ Բարսելոնայի ահաբեկչությունից տուժածների թվում հայեր չկան:

Մինչ հատուկ ծառայությունները փորձում են գտնել բեռնատարի վարորդին, որը, լրատվամիջոցների փոխանցմամբ, դեպքի վայրից փախուստի է դիմել, ոստիկանությունը հաղորդում է, որ Բարսելոնայի ահաբեկչությունից ժամեր անց Կամբրիլս քաղաքում 5 մարդու է սպանել, որոնք նմանատիպ հարձակում էին նախապատրաստում և հասցրել էին ավտոմեքենայով վրաերթի ենթարկել 6 քաղաքացիական անձի ու մեկ ոստիկանի, վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել:

Ոստիկանությունը պնդում է, որ Բարսելոնայի և Կամբրիլսի հարձակումների միջև կապ կա:

Ըստ պաշտոնական մեկ այլ հաղորդագրության՝ մինչ Բարսելոնայի ահաբեկչությունը այդ քաղաքին մոտ գտնվող բնակավայրի տներից մեկում պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել: Ոստիկանության աղբյուրների վկայությամբ՝ այդ տան բնակիչները պայթուցիկներ էին պատրաստում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել