Shamshyan.com-ը գրում է.

ՀՀ-ում գինու արտադրության ծավալները 30 տոկոսով աճել են, կոնյակինը՝ 61 տոկոսով, իսկ օղու դեպքում արտադրության ծավալների նվազում է գրանցվել 31 տոկոսով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրել է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:

«Սրանք պաշտոնական տվյալներն էին, սակայն ասեմ, որ կոնյակի դեպքում արտադրության ծավալների 61 տոկոսով աճն այնքան էլ ճիշտ չէ՝ մեթոդաբանության սխալ կա, քանի որ ներմուծվող ու արտահանվող սպիրտը նույնպես հաշվել են: Իրականում, կոնյակի արտադրության ծավալները կարող էին աճել 15-20 տոկոսով: Եթե համեմատենք 2011 թվականի հետ, ապա ունենք մոտավորապես 1 տոկոս գինու աճ, 7 տոկոս կոնյակի, և 10 տոկոսի չափով օղու ծավալների նվազում»,- ներկայացրեց պարոն Հարությունյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել