Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյ Բրեյին: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացրած ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որին զոհ դարձան տասնյակ անմեղ մարդիկ։

Խստագույնս դատապարտում ենք ազգություն և սահմաններ չճանաչող ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով:

Ձեր երկրի համար ծանր պահին կիսում ենք Ձեր վիշտը և մեր զորակցությունն ու կարեկցանքը հայտնում բարեկամ Իսպանիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն հաղթահարելու այդ ողբերգության հետևանքները: 

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, իմ անկեղծ ցավակցությունը և հարգանքիս հավաստիքը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել