Panorama.am-ը գրում է.

«Բարսելոնայի կենտրոնում  այս պահի դրությամբ տրանսպորտը չի գործում»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Ռուզաննա Գալոյանը, ով երկար տարիներ ապրում է իսպանական այդ քաղաքում, ահաբեկչության թիրախ դարձած փողոցից 50 կմ հեռավորության վրա:

Նրա ներկայացմամբ, ոստիկանությունը փակել է բոլոր փողոցները, մետրոն և ավտոբուսները կենտրոնի այդ հատվածում կանգառ չեն անում, ավտոբուս չի անցնում:

«Այս պահին խանութները սկսել են բացվել, մեզ էլ զանգահարեցին, աշխատանքի կանչեցին»,-ասաց նա:

Տեղական լրատվամիջոցները վկայակոչելով, Ռ. Գալոյանն ասաց, որ վիրավորներից 23-ի վիճակը շատ ծանր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել