Գինեսի ռեկորդների գիրքը զարմանալի բան է։ Դրա շնորհիվ կարելի է դառնալ հայտնի՝ լինելով լավագույնը մի բանում, որը կարող է ընդհանրապես տպավորիչ չլինել։ Իսկ այս 9 մարդիկ հայտնվել են այդ գրքում՝ ունենալով մարմնի ամենաերկար որևէ մաս։

Ամենաերկար ականջի մազ – Ռադհականտ Բաջպաի

Այս հնդիկ մարդն ունի աշխարհում ամենաերկար ականջի մազը։ Իսկապես բառերն ավելորդ են. չգիտես՝ զարմանալ մազի երկարության, թե այն բանի վրա, որ նա այսքան հպարտությամբ է այն ցուցադրում։

Ամենաերկար լեզուն – Գերկարի Բաչո/Նիք Սթոբերլ

Մինչ այժմյան ռեկորդը պատկանում է Նիք Սթոբերլին, ում լեզուն ունի 3.91 դյույմ երկարություն, Գերկերի Բրաչո Բլեքեթը պնդում է, որ ունի 4.5 դյույմ երկարությամբ լեզու, այնպես որ, կարող է հեշտությամբ հաղթել Նիքի ռեկորդին։

Ամենաերկար թարթիչները – Վալերի Սմագլի

Վալերին պնդում է, որ այսպիսի թարթիչներ ունի իր գաղտնի դիետայի շնորհիվ։

Ամենաերկար ոտքերը – Սվետլանա Պանկրատովա և Չեյս Քենեդի

1.3 մ երկարությամբ ոտքերով ռուս կինն աշխարհում առաջինն է։ Այդ տիտղոսը նրան է պատկանում 2003 թվականից։ Վերջերս մոդել Չեյս Քենեդին սկսել է պնդել, որ իր ոտքերն ավելի երկար են, սակայն պարզվել է, որ նրանը 1.2 մ երկարություն ունեն։

Ամենաերկար ոտքի մատերը – Մաթյու Մաքգորի

Մաթյուն, լինելով հսկա մարդ, ունի հսկա ոտքի մատներ։

Ամենաերկար մազերը – Քսի Քուիպինգ

Նրա մազերը 5.6 մետր երկարություն ունեն։

Ամենաերկար եղունգները – Լի Ռեդմոնդ

Այս ամերիկուհին որոշել է, որ այլևս չի ուզում կտրել եղունգները։ Նա սկսել է դրանք երկարեցնել 1979 թվականից, իսկ 2008-ին դրանք արդեն մոտավորապես 90 սմ էին՝ ընդհանուր 8.65 մ երկարությամբ։

Ամենաերկար վիզը – Մյանմայի պադաունգ կանայք

Մյանմայում պադաունգ կանայք օգտագործում են գալարներ՝ իրենց վիզը երկարեցնելու համար։ Նրանց վզի երկարությունը կարող է հասնել 40 սմ-ի։

Ամենաերկար քիթը – Մեհմեթ Օզյուրեկ

Այս թուրք տղամարդուն է պատկանում աշխարհի ամենաերկար քիթը։ Այն ունի 3.5 դյույմ երկարություն։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել