Վիտամին D-ն մեր օրգանիզմի համար ամենակարևոր սննդանյութերից է: Այն այնքան կարևոր է, որ դրա բացակայությունը կարող է մի շարք հիվանդությունների հանգեցնել:

Ներկայացնում ենք վիտամին D-ի պակասի հետ կապված 8 տարածված հիվանդություն:

Գրիպ
Վիտամին D-ն ուժեղացնում է իմունային համակարգը, ուստի դրա բացակայությունը կարող է հանգեցնել իմունային համակարգի թուլացման և գրիպի ու վարակների ռիսկի մեծացման:

Արյան բարձր ճնշում
Ուսումնասիրության համաձայն՝ արյան բարձր ճնշում ունեցող մարդիկ իրենց ավելի լավ են զգում վիտամին D ընդունելուց հետո:

Քաղցկեղ
Վիտամին D-ի պակասը կապած էր քաղցկեղի մի քանի տեսակների՝ կրծքագեղձի, շագանակագեղձի, ձվարանների, ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետ: Ուսումնասիրությունների համաձայն՝ վիտամին D-ի բավարար մակարդակ ունեցող մարդիկ ավելի կայուն են այդ հիվանդության նկատմամբ:

Կարիես և բերանի խոռոչի ու ատամների այլ հիվանդություններ
Վիտամին D-ի պակասը կարող է մեծացնել կարիեսի առաջացման ռիսկը:

IBS (աղիների բորբոքային հիվանդություն)
Հնդկաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ կապ կա մարսողական խնդիրների՝ Կրոնի հիվանդության, IBS-ի և խոցային կոլիտի ու վիտամին D-ի պակասի միջև:

2-րդ տիպի դիաբետ
Վիտամին D-ի քանակն օպտիմալ մակարդակի վրա պահելով՝ կնվազեցնեք 2-րդ տիպի դիաբետի ռիսկը:

Ռևմատոիդ արթրիտ
Եթե տառապում եք մշտական հոդացավից, կարող եք ստուգել վիտամին D-ի մակարդակը:

Ասթմա
Թեև գիտությունը ստույգ չգիտի ասթմայի առաջացման պատճառները, որոշ ուսումնասիրություններ ցույց տվեցին, որ շնչառական հիվանդությունները կապված են վիտամին D-ի ցածր մակարդակի հետ:

Հաճախ զբոսնեք մաքուր օդին, հատկապես արևոտ օրերին, եթե ուզում եք վիտամին D-ի դեղամիջոցներ ընդունել, պարտադիր բժշկի հետ խորհրդակցեք: Վիտամին D-ի պակասն արյան հետազոտությամբ է պարզվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել