Tert.am-ը գրում է.

Ձկնարտադրության ոլորտում դրական տեղաշարժ չկա: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միության» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը՝ հավելելով, որ խնդիրներն ինչպես եղել են տարիներ առաջ, այնպես էլ այսօր շարունակվում են: Նրա կարծիքով՝ ոլորտի խնդիրները չեն կարգավորվում, որովհետև խնդիրների լուծման արդյունավետ ու ժամանակակից մեթոդներին չենք տիրապետում: 

«Գյուղատնտեսության նախարարությունն էլ այս հարցում չի գործում, այնտեղ նախարարը փոխվեց, սակայն աշխատաոճն ու առաքելությունը մնաց նույն, իսկ իրենց աշխատելաոճը չի համապատասխանում ԳՆ-ի իրական առաքելությանը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ աշխատակազմն է ղեկավարում նախարարությունը, այլ ոչ թե նախարարը՝ աշխատակազմին, քանի որ նախարարը փոխվել է, իսկ նախարարության աշխատելաոճը՝ ոչ»,- ասաց նա:

Արթուր Աթոյանի գնահատմամբ՝ այսօր գյուղատնտեսը մնացել է մեն-մենակ իր խնդիրների հետ: Նրա դիտարկմամբ՝ Գյուղատնտեսության նախարարությունը այսօր արդեն պետք է նոր տեխնոլոգիաներ, գիտական փորձ առաջարկեր գյուղացուն, ինչը չի արվել: Վեջինս շեշտեց, որ Գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում իրենց կազմակերպության հետ, ինչի պատճառները նա գիտի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել