Անկարան և Թեհրանը համաձայնության են եկել հետախուզական տվյալների փոխանակման և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու շուրջ: Այս մասին հայտարարել է այս օրերին Թուրքիայում գտնվող Իրանի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մուհամեդ Բաղերը:
Բաղերին, ով բացառիկ պատմական այց էր կատարել Թուրքիա, իր թուրք գործընկերոջ՝ գեներալ Հուլուսի Աքարիի, ինչպես նաև այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների, այդ թվում` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումներից հետո հայտարարել է, որ երկու երկրները ձեռք են բերել ռազմական համագործակցության և սահմանային անվտանգության մասին պայմանավորվածություններ:

«Մենք համաձայնեցինք համատեղ ուսուցման եւ ուսանողների փոխանակման մասին: Երկու երկրների նավատորմների ղեկավարները կայցելեն միմյանց: Երկու երկրները ռազմական զորավարժությունների ժամանակ որպես դիտորդներ մասնակից կլիներն զորավարժություններին»,- ասել է Բաղերը օգոստոսի 17-ին՝ հավելելով, որ թուրք պաշտոնյաների հետ բանակցությունները «հաջողությամբ են անցել»:
Նա նաև հայտնել է, որ Էրդողանը շուտով կայցելի Իրան:
Անդրադառնալով սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Իրաքյան Քրդստանի (Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության) անկախության հանրաքվեի անցկացմանը՝ Բաղերին ասել է, որ հարցը Թուրքիայի և Իրանի օրակարգային հարցն է:
«Եթե նման բան տեղի ունենա, դա նոր լարվածության սկիզբ կդառնա և բացասական կազդի հարեւան երկրների վրա: Այդ իսկ պատճառով երկու երկրները պնդում են հանրաքվեի հնարավորության աննպատակահարմարությունը և դա չպետք է իրականացվի»,- ասել է նա:
Նշեմ, որ Բաղերին ուղեկցում էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) ստորգետնյա զորքերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը, Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ Քասեմ Ռեզայի, Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրին, ինչպես նաև մի շարք այլ զինվորական հրամանատարներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել