Բոլորս սովոր ենք, որ թագավորական ընտանիքների լուսանկարները խիստ և ձանձրալի են:

Սակայն Իսպանիայի թագավորական ընտանիքն արդեն ոչ առաջին անգամ կոտրում է ձանձրալի կարծրատիպերը: Ֆիլիպ թագավորի, Լետիցիա թագուհու, արքայադուստր Լեոնորի և ինֆանտ Սոֆիայի նոր լուսանկարները դարձան ԶԼՄ-ներում ամենաքննարկված թեմաներից մեկը: Ինչու՝ կներկայացննեք ստորև։

Ֆիլիպ թագավորի և նրա ընտանիքի նոր լուսանկարներն արվեցին Պալմա-դե-Մալյորկայի Մարիվենտ պալատում:

Այս ֆոտոշարքի ամբողջ յուրօրինակությունն այն է, որ Ֆիլիպը, Լետիցիան և նրանց երեխաները լուսանկարներում սովորական իսպանական ընտանիքի տեսք ունեն:

Թագավորը, թագուհին և նրանց դուստրերը casual ոճի հագուստ էին ընտրել. Ֆիլիպը և Լետիցիան կրում էին սպիտակ ուղիղ տաբատ, սովորական վերնաշապիկ, գծավոր տոպ: Նկարահանման ժամանակ իրենց անմիջական էին պահում:

Արքայադուստր Լեոնորը և նրա՝ 2 տարով կրտսեր քույր Սոֆիան կրում էին ամառային պարզ զգեստներ և բոկոտիկներ: Թագուհին և նրա աղջիկները հերարձակ էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել