Ներկայացնում ենք հիմնական ախտանիշերը, ըստ որոնց` կարելի է ճանաչել երիկամների հիվանդությունները:

1. Այտուցներ
Դեմքը, վերջույթները և հոդերն այտուցվում են:

2. Փոփոխություններ մեզի մեջ
Ահա առավել վաղ և տարածված ախտանիշերը՝

  • Փրփուրով մեզ
  • Մուգ մեզ
  • Հազվադեպ և սակավ միզում
  • Գիշերները միզելու ցանկություն
  • Ճնշման զգացում միզելիս
  • Միզելու դժվարություններ
  • Բաց գույնի մեզ, հաճախացած և առատ միզում

3. Մաշկի ցան
Երկամային անբավարարությունը կարող է մնացորդների կուտակում առաջացնել, ինչը դրսևորվում է քորի և մաշկային ցանի միջոցով: Երբ արյան մեջ մնացորդեր են կուտակվում, մաշկը գրգռված, չոր և անառողջ տեսք է ստանում:

4. Հոգնածություն
Նաև խախտվում է ուղեղի և մկանների աշխատանքը: Այս նշաները կարող են խոսել նաև ուժեղ անեմիայի մասին:

5. Հևոց
Սա երիկամների վնասման հաճախ հանդիպող նշան է:

6. Մետաղական ենթահամ
Արյան մեջ մնացորդների կուտակումը փոխում է սննդի համը և բերանի տհաճ հոտ է առաջացնում: Ախորժակի բացակայությունը և սննդի անսովոր համը խոսում են երիկամային անվավարարության մասին:

7. Ցրվածություն և գլխապտույտ

8. Մեջքի ցավ
Սա ամենազգալի նշանն է: Սա ոչ միայն երիկամային անբավարարության, այլև երիկամների քարերի կամ վարակների ախտանիշ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել