Կատալոնիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Այս մասին հայտնում է La Informacion-ը։

Ավելի վաղ Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն հայտարարել էր, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 12.00-ին, լռության րոպե կհայտարարվի։

Վերջին տվյալներով՝ զոհվել է 13, վիրավորվել 100-ից ավելի մարդ։

Ոստիկանությունը կարծում է, որ Բարսելոնայի և Կամբրիլսի հարձակումներին և Ալկանարի պայթյուններին մասնակից է ոչ ավել, քան 8 հոգի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել