Tert.am-ը գրում է.

Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել ևս մի քանի հարձակում: Քաղաքի մեկ այլ հատվածում մեքենան վրաերթի է ենթարկել ոստիկաններին: Ենթադրվում է, որ տվյալ հարձակումն առնչություն ունի Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետ, երբ միկրոավտոբուսը մարդաշատ փողոցներից մեկում մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ:

Ինչպես նշում է lenta.ru-ն՝ La Vanguardia պարբերականին հղումով, իրավապահներին վրաերթի ենթարկած մեքենայում հայտնաբերվել է սպանված իսպանացի, որին դանակահարել են: Նշվում է, որ ոստիկանությունը կապ չունի տվյալ անձի սպանության հետ:

Ինչ վերաբերում է Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությանը, ապա վերջին տվյալների համաձայն՝ կա 13 զոհ, 100-ից ավելի վիրավոր: Միկրոավտոբուսի վարորդը դիմել է փախուստի:

Ահաբեկչության գործով ձերբակալվել է 2 կասկածյալ, որոնք ծնունդով Հյուսիսային Աֆրիկայից են: Նշվում է, որ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել