Tert.am-ը գրում է.

21:27

Իսպանական լրատվամիջոցները հրապարակել են Բարսելոնայի ենթադրյալ ահաբեկչի լուսանկարը:

Ոստիկանությունը հաղորդում է, որ նա 1.70 սմ հասակով տղամարդ է: Նրա հագին սպիտակ վերնաշապիկ է եղել: Հավանաբար, նա Կատալոնիայի հրապարակի մոտակա Լա Ռամբլա փողոցում վրաերթ իրականացրած վարորդն է:

Լա Ռամբլա փողոցը համարվում է Բարսելոնայի զբոսաշրջային հատվածի սիրտը, որտեղ բազմաթիվ այցելուներ են զբոսնում: Միջադեպից հետո, որին տասնյակից ավելի մարդիկ են զոհ գնացել և շուրջ 32 վիրավոր կա այս պահի դրությամբ, փակվել են մետրոյի կայարանն ու խանութները:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտնել է, որ կապ է պահում ոստիկանների հետ և մտադիր են այցելել վիրավորներին:


 

21:07

Բարսելոնայի ոստիկանությունը Լա Ռամբլա փողոցում տեղի ունեցած վրաերթը որակել է որպես ահաբեկչություն: El Periodico-ի հաղորդմամբ՝ ոստիկանները փնտրում են երկրորդ ֆուրգոնը, որը կարող է կապ ունենալ միջադեպի հետ: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ հանցագործները կարող էին երկրորդ մեքենան վարձել փախուստի դիմելու համար: 

Ոստիկանությունը երկու մարդու է որոնում, որոնք միջադեպից անմիջապես հետո թաքնվել էին «Լա Բոկերիա» շուկայի մոտակայքում գտնվող «Ստամբուլի բույրեր» թուրքական ռեստորանում:

21:02

Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: 

Ինչպես հաղորդում է իսպանական El Periodico-ն, պաշտոնական աղբյուրի տեղեկացմամբ՝ միկրոավտոբուսով վրաերթ իրականացրած վարորդը մուսուլման է: 

Վերջինս կարող է թաքնված լինել մոտակա ռեստորանում, որտեղ, հավանաբար, պատանդներ է վերցրել: Ոստիկանները շրջապատել են դեպքի վայրը:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել