Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017 թ. օգոստոսի 19-ից Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց և Տերյան փողոց-Կորյունի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Փոփոխությունների արդյունքում՝ աջ շրջադարձով Մոլդովական փողոցից դեպի Գայի պողոտա՝ Աճառյան փողոցի ուղղությամբ, և Տերյան փողոցից դեպի Կորյունի փողոց՝ Մաշտոցի պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաներով դեպի նշված ուղղություններ այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել