Yerkir.am-ը գրում է.
Ռուսաստանը միշտ աջակցել է քայլերին, որոնք ուղղված են ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը. ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան`մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հայտարարությունն այն մասին, թե հարկավոր են հստակ քայլեր` ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար:

Զախարովան նշել է, որ Ռուսաստանն իր կողմից անում է ամեն բան, որպեսզի կայունացնի իրավիճակը և պայմաններ ստեղծի բանակցային գործընթացի շարունակման համար: «Հենց այդ մոտեցումն է գերիշխել այս տարվա ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ»,- ասել է նա:

Զախարովան նաև հայտնել է, որ ներկայումս համանախագահներն աշխատում են ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հերթական գագաթաժողովի կազմակերպման  ուղղությամբ: «Խորհրդակցությունները կշարունակվեն  ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել