Tert.am-ը գրում է.
Քաղաքական աշնան հետ մեծ ակնկալիքներ չենք կապում, որովհետև հասարակության ապատիան դեռևս չի անցել. Tert.am-ի հետ զրույցում այդ մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
 Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերն էլ «կացինն առած ընկել են մեր հետևից, փոխանակ միավորվեն ու այս իրավիճակը փոխեն»:
 «Իրենց թվում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգությունն» են այս օրի հասցրել երկիրը, իրենց թվում է, թե մենք ասում ենք՝ եկեք միացեք, դարձեք երկրորդը: Ո՛չ, մենք պատրաստ ենք մաս կազմելու»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
 Նա ասաց, որ հիասթափված է մամուլում հնչեցրած մտքերից, երբ մարդիկ կեղծ թիրախներ են ընտրել իրենց համար, ընդդիմադիր դաշտից պայքարում են, մոռանում են, որ իշխանություններն են երկիրն այս վիճակի հասցրել:
 «Տարածաշրջանում սպառնալիքներ ու մարտահրավերներ կան մեզ համար, դրան դիմակայելու փոխարեն իշխանությունը, հանրային ու բնական ռեսուրսի յուրացմամբ, հասարակությունն իր համար արտագաղթի նոր հորիզոններ է բացում, իսկ ընդդիմության մի հատված էլ միմյանց նկատմամբ ցեխ է շպրտում»,- նկատեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել