Tert.am-ը գրում է.
Դսեղում զբաղվածության խնդիր չկա. գյուղն ունի գրադարան, ակումբ, որի շենքում շախմատի և նարդու խաղասենյակներ կան, նաև՝ ֆուտբոլի, ըմբշամարտի խմբակներ:
 Այդ մասին Tert.am-ին ասաց Դսեղ համայնքի ղեկավար Գառնիկ Հովսեփյանը՝ անդրադառնալով համայնքի թաղամասերից մեկում երիտասարդների կողմից տնակի տեղադրմանը, որը «կազինո» են կոչել և որտեղ հավաքվում են՝ տարբեր խաղեր և քննարկումներ կազմակերպելու:
 «Կազինոյի գաղափարը մեզանից շատ հեռու է, եթե ուզում եք համոզվեք մի օր եկեք Դսեղ: Այդ ասածի վրա ընդամենը կարելի է ծիծաղել, նման բան չկա: Կարող է մի ախմախ գրել է, որ այնտեղ կազինո է, ուրեմն դա կազինո՞ է»,- նշեց գյուղապետը:
 Գառնիկ Հովսեփյանի խոսքով՝ գյուղից չեն արտագաղթում, միայն արտագնա աշխատանքի էին մեկնում, բայց այս տարի դա էլ չկա. «Հիմնականում Ռուսաստան էին գնում, բայց հիմա այնտեղ էլ վիճակն այն չէ, դրա համար մեկնողներ գրեթե չկան»,- ընդգծեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել