Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ոչ պաշտոնական այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ օգոստոսի 16-ին այցելել է Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններ, եղել Մատաղիս և Թալիշ համայնքներում:

Image may contain: 5 people, people standing, sky and outdoor
Հայկական երկու հանրապետությունների գործադիր իշխանությունների ղեկավարներն Ասկերանի և Մարտունու շրջաններում ծանոթացել են ոռոգման կաթիլային համակարգերի միջոցով նռան այգիների և ծխախոտի դաշտերի մշակությանը: Այցի ընթացքում ոռոգման կաթիլային համակարգի առավելությունների և առանձնահատկությունների մասին համապարփակ ներկայացմամբ երկու վարչապետների համար հանդես է եկել ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Գևորգ Վերանյանը: Վարչապետ Հարությունյանը նշել է, որ, հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը, Արցախի կառավարությունը խրախուսում և աջակցում է բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր ցանկություն ունեն իրենց այգիներում տեղադրել այդ համակարգը:
Այնուհետև վարչապետներ Հարությունյանն ու Կարապետյանը ուղևորվել են Մարտակերտի շրջան, եղել Մատաղիս և Թալիշ համայնքներում: ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի ուղեկցությամբ ԱՀ և ՀՀ վարչապետները ծանոթացել են Թալիշում ընթացող շինարարական աշխատանքներին, ինչպես նաև տեղում քննարկել են համայնքի զարգացմանը վերաբերող մի շարք ծրագրեր: 

Image may contain: 8 people, people standing, sky, plant, child, outdoor and nature
«Թալիշի վերականգնման ծրագիրը գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում: Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ռազմագործողությունների հետևանքով գյուղի բնակչությունը ստիպված է եղել լքել սեփական տունն ու տեղը: Այսօր մեր խնդիրն է անվտանգության բավարար և սոցիալ-տնտեսական գրավիչ պայմաններ ապահովել, որպեսզի ապագայում թալիշցիներն այլևս հարազատ օջախը լքելու խնդիր չունենան»,- ասել է վարչապետ Հարությունյանը: 

Image may contain: 3 people, people standing, wedding and outdoor
Ա. Հարությունյանը և Կ. Կարապետյանը Մատաղիսում այցելել են նորաբաց հանգստյան գոտի, որտեղ ծանոթացել են Մատաղիսի ջրամբարի հարևանությամբ օտարերկրյա ներդրումով ստեղծված հանգստի ու ժամանցի պայմաններին:

Image may contain: sky, mountain, outdoor, nature and waterImage may contain: 4 people, people standing, tree, sky, grass, outdoor and natureImage may contain: sky, ocean, outdoor, nature and waterImage may contain: 1 person, sky, ocean, outdoor, nature and water

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել