Արա, բայց յաման անտաղանդն են Տարոնի փիարշիկները։ Ասենք մտքներով չի՞ անցել, որ քաղաքապետի համար սենց դիշովի լայքեր հավաքելու մեխանիզմը ոչ միայն «Սիրուն չի, Տարո´ն» դասակարգման մեջ է մտնում, այլև պարզապես «Սա զապադլո է, Տարո´ն» նոր որակական հարթության մեջ է արդեն։
Լավ, եթե զուտ էդ լայք հավաքելու ծրագրի խնդիրը լիներ, որ մինչև չլայքես, չես տեսնում, դեռ կարելի էր բանի տեղ չդնել, բայց երբ այդ լայքերի ծրագիրը զուգորդվում է էժանագին դեղին մամուլին կամ պոռնոկայքերին հարիր վերնագրերով կեղծ նյութեր գովազդելու հետ, էդ արդեն զապադլո ա...
Ասենք, եթե Տարոնը տեղյակ չի, թե ինչ մեխանիզմներով են հասնում նրան, որ իրա ամեն մի գրած ստատուսի համար մի 3000 լայք ա հավաքում, էդ հարաբերականորեն լավ ա, որովհետև միակ մեղադրելու կետը էն ա, որ ինքը բանից բեխաբար ա ու չի վերահսկում իր փիարով զբաղվողների աշխատանքը, որոնք էս դրվագում պոտենցիալ հակափիար են անում։ Իսկ եթե Տարոը գիտի այնուամենայնիվ ու ձեն չի հանում, ապա մնում է մենակ մի բան ասել. «Սիրուն չեՍ, Տարո´ն»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով ու քաղաքապետի պաշտոնից ապամոնտաժվելով։

Հ.Գ. «3 քույրերին բռնաբարել են հոր աչքի առջև» վերնագրող նյութի հաշվին լայք հավաքելու գաղափարի հեղինակին առնվազն պետք է իր հոր աչքի առջև բռնաբարել...


"Հատուկ շնորհակալություն ilur.am-ին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել