Panorama.am-ը գրում է.

Փաստաբան Արայիկ Պապիկյանն իր և ընտանիքի անդամների հասցեին ստացել է սպառնալիքներ , հայհոյանքներ պարունակող նամակներ, որոնցով պահանջել են դադարեցնել որոշակի գործերով իր մասնագիտական գործունեությունը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այդ նամակներին՝ փաստաբանն ասաց. «Դիմում էի ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն։ Երեկ մամուլից տեղեկացա, որ այնտեղից ինձ արդեն պատասխանել են և հասկացրել, որ սխալ հասցեով եմ դիմել: Այստեղից ինձ համար պարզ դարձավ, որ նրանց համար կարևոր չէ եղել իմ կողմից բարձրացրած խնդիրը։ Տեղեկացա նաև որ, Գլխավոր դատախազությունը ստացել է համապատասխան դիմումներ և ոստիկանությանը հանձնարարություն է տվել, որտեղից ինձ հետ արդեն կապվել են։ Պայմանավորվել ենք, որ այսօր համապատասխան պաշտոնյաների հետ պետք է հանդիպենք»,-ասաց նա:

Պապիկյանի խոսքով՝  նամակներում առկա սպառնալիքները վերաբերում են «Սասնա ծռերի» կամ Սեֆիլյանի և մյուսների գործերով իր ներգրավվածությանը, քանի որ ինքը ակտիվ մասնագիտական աշխատանք կատարել է հենց այս երկու գործերի ընթացքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել