Tert.am-ը գրում է.

ԱՄՆ կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները կապ չունեն նրա հետ՝ սիրո՞ւմ է Արևմուտքն այդ երկրին, թե ոչ: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

«Ռուսաստանը խախտեց հետսառըպատերազմյան ժամանակում ձեռքբերված պայմանավորվածություններից մեկը՝ կապված միջուկային զենքի չտարածման, Ուկրաինայի հանդեպ կոնվենցիան կիրառելու հետ: Ռուսաստանը խախտում է աշխարհի կարգավորումը և սրա պատճառով Արևմուտքը դուրս եկավ ՌԴ դեմ»,- ասաց Իգիթյանը:

Վերջինս նշեց, որ ԱՄՆ կողմից սահմանված վերջին պատժամիջոցները խոցելի են դարձնում ՌԴ-ն, դրա համար էլ Ռուսաստանը կոշտ արձագանք է տալիս: «ՌԴ-ն զարգանում է նավթի ու գազի միջոցով, իսկ պատժամիջոցները խփում են առաջին հերթին գազային ու նավթային ծրագրերի զարգացմանը՝ տեխնոլոգիաների, ֆինանսավորման տեսանկյուններից»,- ասաց քաղաքական գործիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել