Tert.am-ը գրում է.

Կառավարության այսօր նիստը վարում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով նիստի մեկնարկին ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանին խնդրեց զեկուցել վերջին օրերին հանրապետությունում գրանցված հրդեհների վերաբերյալ օպերատիվ իրավիճակի մասին: 

Փոխնախարարն ասաց, որ օգոստոսի 10-ին Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներն ամբողջովին ավարտվել են. «Վայոց ձորում այրվել է 15 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հա-ն՝ անտառածածկ: Փորվել են բազմաշերտ խրամատներ հրդեհի տարածումը կանխելու նպատակով: Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհը մարվել է օգոստոսի 16-ին: Նախնական տվյալներով Խոսրովի պետական արգելոցի տարածքում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա-ն՝ անտառներ»:

Նրա խոսքով՝մի քանի օր տևած հրդեհաշիջման աշխատանքներն անցել են չափազանց անբարենպաստ բնակլիմայական պայմաններում՝ լեռնային բարդ ռելիեֆ, տևական երաշտից չորացած տարածքներ, հրդեհի արագ տարածմանը նպաստող քամիներ:

«Ե՛վ Խոսրովում, և՛ Արտավանում փրկարարների հետ համատեղ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, ոստիկանության հատուկ նշանակության զորքերի ծառայողներ, անտառտնտեսության, բնապահպանության պետական տեսչության, ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցներ, բնապահպաններ և մոտակա տարածքների բնակիչներ»,-ասաց Կարապետյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել