Սոցապնախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշանակ պետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը պաշտոնն ստանձնելուց օրեր առաջ Ախթալա է մեկնել՝ մասնակցելու նախկին պետ Վազգեն Խաչիկյանի մոր հուղարկավորությանը, որին մասնակցել են նաև Էդուարդ Շարմազանովը, Խաչիկ Ասրյանը: 

Վազգեն Խաչիկյանին 3 օրով ազատ են արձակել, սգո արարողություններից հետո նա վերադարձել է կալանավայր, որտեղ գտնվում է արդեն 5 տարի (դատապարտվել է 12 տարի ազատազրկման):

Սահակյանից հետաքրքրվեցինք՝ զրո՞ւցել են Խաչիկյանի հետ: Պարզվեց՝ գործնական հարցեր չեն քննարկել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել