Panorama.am-ը գրում է.

Տաջիկստանում դպրոցական տղաներին արգելել են մորուք պահել, երկար մազեր ունենալ: Որոշումը հրապարակվել է այդ երկրի կրթության և գիտության նախարարության պաշտոնական էջում

ԿԳՆ-ում նշել են, որ այդ կանոններին հետևելը կապահովի հավասարություն կրթական հաստատություններում սովորողների միջև: Բացի այդ սահմանված են նաև հագուստին ներկայացվող պահանջները: Այն պետք է կարված լինի բամբակե, բրդյա ու մետաքսե գործվածքներից, երեխաների առողջությանը չվնասելու համար չի կարելի կրել սինթետիկ կտորից կարված հագուստ:

Դպրոցներում աղջիկներին արգելվում է հիջաբ կրել, կարճ ու նեղ կիսաշրջազգեստներ: Արգելվում է երկուսից ավելի ականջօղ ունենալ ականաջին, օղեր կրել մարմնի այլ մասերին, արգելվում է դպրոց  գնալ դիմահարդարված:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել