Tert.am-ը գրում է.
 Իրանագետ Արմեն Վարդանյանի խոսքով՝ Իրանից  Հայաստանը գազի մատակարարման ծավալների մեծացման պայմանավորվածություն ձեռք  բերել է դեռ նախորդ տարվա վերջից, երբ իրանական գազ է մատակարարել  Ագարակ և Մեղրի:
Նա Tert.am-ի հետ զրույցում Իրանի Ազգային գազային ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեհզադ Բաբազադեի հայտարարությունները, թե դիտարկում են Հայաստանին գազի մատակարարումն ավելացնելու հարցը, կապեց հենց վերոնշյալ տարածքներում գազի մատակարարման հետ:

«Կարծում եմ՝ որոշակի, ոչ մեծ ծավալներով է գազը մատակարարվելու: Հայաստանին էլ է ձեռնտու մոտ սահմանից գնել: Ռուսաստանյան «Գազպրոմի» համար էլ դա մեծ սպառնալիք չէ»,- ասաց նա:

Նշենք, որ Բեհզադ Բաբազադեն հայտարարել է, որ իրանական գազն էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստան արտահանելու առավելագույն քանակն այժմ օրական ﬔկ մլն խորանարդ ﬔտրից պակաս է:

«Հայկական կողմը պահանջել է ավելացնել Իրանից արտահանուﬓ օրական 2 կամ 2,5 մլն խմ-ի: Մենք դիտարկում ենք այդ հարցը: Մենք նախընտրում ենք Հայաստանի հետ ստորագրել գազի արտահանման ծավալների ավելացման ուղիղ համաձայնագիր, որպեսզի վճարը ստանանք ուղիղ, առանց էլեկտրաէներգիայի: Եթե կողﬔրի ﬕջև ձեռք բերվի համաձայնություն, գազն էլեկտրաէներգիայով փոխանակելու մասին պայմանագիրը չի չեղարկվի, այն ստորագրվել է երկու երկրների կառավարությունների ﬕջև ու կպահպանվի։ Սակայն ընկերությունը ցանկանում է Հայաստանի հետ առանձին համաձայնագիր կնքել ու գազի մատակարարուﬓերի դիմաց գումար ստանալ»,- ասել է Բաբազադեն՝ հավելելով, որ Հայաստանի հետ բանակցվում է առանձին համաձայնագիր ստորագրելու հարցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել